Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է մոտ ժամանակներս սկսել «Օլդ Թրաֆորդին» փոխարինող մարզադաշտի կառուցումը։ Հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն «մանկունիանցիների» ղեկավարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա մոտ ժամանակներս։ Նոր մարզադաշտը կընդունի 100.000 ֆուտբոլասերների:
«Նորման Ֆոսթերը՝ մանկունիացի և աշխարհի մեծագույն ճարտարապետներից մեկը, իսկապես ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագայի համար կառուցվելիք մարզադաշտի դիզայնը:
Երեքից հինգ տարի հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի աշխարհի ամենաշահութաբեր ակումբը, նրանք կունենան աշխարհի ամենանշանավոր մարզադաշտը, եթե մենք կարողանանք իրականացնել մեր ծրագիրը և սկսենք նվաճել գավաթներ», ասել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆին: