Աշխարհի 2026 թվականի առաջնության ԵՎրոպական գոտու ընտրական փուլի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ: Երեկ կայացած մամուլի ասուլիսում ազգային ընտրանու գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը իր խոսքում նշեց` «Վաղը կտեսնեք պատերազմ: Հոգեբանորեն լավ պատրաստվել ենք»: Իռլանդիա Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը` 22:45-ին:
