SPORTSWORLD.AM

ՄԵՐ ԸՆՏՐԱՆՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂՈՒՄ

13 հոկտեմբերի 2025 | 12:38:06 | 373

Աշխարհի 2026 թվականի առաջնության ԵՎրոպական գոտու ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակում  հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց Հունգարիայի ազգային ընտրանու հետ պայքարում: Երկու հավաքականներն պաշտոնական խաղերում հանդիպեցին առաջին անգամ: Մեր ընտրանին Հունգարների հետ հանդիպել է մեկ անգամ ընկերական խաղի շրջանակում 2004 թվականին: Այդ հանդիպման մեկնարկային կազմում իր տեղն զբաղեցրել ազգային հավաքականի կազմում 29 հանդիպում անցկացրած, ձախ եզրային պաշտպան` Եղիշե Մելիքյանը: Նրա հետ միասին խաղադաշտ դուրս էին եկել` Սարգիս Հովսեփյանը, Արթուր Ոսկանյանը և այլոք:

 Երկրպագուների աջքերով Հայաստանի հավաքականն ձախողվել է, քանի որ գրանցվել էր 0:2 հաշիվը, սակայն ամենինչ այդքան էլ միանշանակ չէ: Մարկո Ռոսսիի տղաների հաղթանակից հետո նրանք մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում չորս միավոր, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երրորդն է երեք միավորով: Էդուարդ Սպերցյանի և ընկերների համար պայքարն ավարտված չէ, Հունգարների հետ մեկ միավորի տարբերություն է և նոյեմբերի 13-ին Երևանում կընդունի` Դոմինիկ Սոբոսլայի և խաղընկերներին: Մինչ երևանյան հանդիպումը` Եղիշե Մելիքյանի տղաները ուժերը կչափեն Իռլանդիայի ընտրանու հետ, որը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 14-ին, որտեղ մեր ընտրանուն հարկավոր է միայն հաղթանակ, որը կարելի ասել իրատեսական է հաշվի առնելով Հունգարիայի հավաքականի հետ անզիջում պայքարը: Հունգարիան թոփ հավաքական չէ, սակայն այնտեղ խաղում են ֆուտբոլիստներ ովքեր պաշտպանում են հինգ ուժեղագույն լիգայում հանդես եկող ակումբների գույները: Իռլանդիայի հավաքականում ևս կան կարգով բարձր ֆուտբոլիստներ, բայց առկա է տարբերություն, եթե մենք պաշտոնական խաղերում Մարկո Ռոսսիի թիմի հետ հանդիպում էինք առաջին անգամ ապա Իռլանդիայի խաղաոճին արդեն ծանոթ են մեր ֆուտբոլիստները և մարզչական շտաբը: Եղիշե Մելիքյանը իր ասուլիսների ընթացքում բազմիցս նշել է` «Ես ճանաչում մրցակցին նրա հետ խաղադաշտում ժամանակ անցկացնելուց հետո» և հայ մասնագետի այս խոսքերն կարող են իրականություն դառնալ` «Ավիվա» մարզադաշտում, որտեղից ըստ որոշ տեղեկությունների համաձայն կարող է ընդունել 51.700 ֆուտբոլասերների: Եղիշե Մելիքյանի հավաքականը գլխավորելուց հետո մեր ընտրանու խաղաոճի մեջ կարող ենք դրական տեղաշարժ նկատել, եթե այն ժամանակ առջևում գտնվողները պաշտպանությունում մասնակցություն չէին ունենում ապա նրա գլխավորությամբ ամբողջ թիմը մասնակցում է պաշտպանությանև հարձակման գործողություններին` Տիգրան Բարսեղյանը և ընկերները գիտեն ինչպես տեղաշարժվել գնդակով և առանց նրա: Դիտելով մրցաշարային աղյուսակը կարող ենք եզրակացնել մեկ բան մեզ հարկավոր երկու անընդմեջ հաղթանակ, որն ըստ երևույթին իրատեսական մենք ծանոթ Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականների խաղաոճին: Այս ամենի մասին խոսել է` Ռոսսին Հունգարիա Հայաստան հանդիպումից հետո նշելով` «Հայաստանի հավաքականի հետ Երևանում մեզ համար դժվար է լինելու անգամ մեկ միավոր վաստակել»:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: