SPORTSWORLD.AM

ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

11 հոկտեմբերի 2025 | 23:02:14 | 558

Աշխարհի 2026 թվականի առաջնության ԵՎրոպական գոտու երրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելով` Բուդապեշտի «Պուշկաշ արենա» մարզադաշտում ուժերը կչափի` Մարկո Ռոսսիի Հունգարիայի ընտրանու հետ: Հունգարացիները այս հանդիպմանը մոտեցել է կորուստներով, որից ամենացավալին նրանց համար Բարնաբաշ Վանգայի կորուստն է: Երկու հավաքականներն հանդիպել են 2004 թվականին ընկերական խաղում, որտեղ Հունգարիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց մեր դարպասը: Հավելենք այդ ժամանակ մեր ընտրանու մեկնարկային կազմում էր այժմյան գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը: Նախախաղային ասուլիսի ընթացքում Հայաստանի հավաքականի և լեհական «Լեգիա»-ի երիտասարդ կիսապաշտպան` Վահան Բիչախչյանը նաև գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը ասացին, որ մենք կթելադրենք մեր խաղը և 

 

հանդիպման մեկնարկային տասը րոպեներին Բիլոշ Կերկեզը և խաղընկերները մեկ գրոհ կազմակերպեցին, որը չեզոքացրեց Ուգուչուկվու Իվուն: Դոմինիկ Սոբոսլայը ճնշում գործադրելով հանդիպման տասնմեկերորդ րոպեին սպիպեց սխալվել Գորգի Հարությունյանին և մեկը-մեկի դեմ դուրս եկավ «Փյունիկի» դարպասապահ` Հենրի Ավագյանի դիմաց, ով կարողացավ գնդակը ուղղարկել անկյունային: Առաջին խաղակեսի միջնամասում հայ ֆուտբոլիստները լավ հնարավորություն ունեցան բացելու հանդիպման հաշիվը, որտեղ Նայիր Թիկնիզյանը պատրաստ էր փոխանցման Վահան Բիչախչյանի կողմից, սակայն Գյումրիի «Շիրակի» սանը նախընտրեց հարվածել հստակ դեպքում գրոհը կարող էր այլ ընթացք ստանալ:

 

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը կարգապահ ֆուտբոլ ցուցադրող, քանի որ Սոբոսլայի և ընկերները երկու պահ ունեցան` Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասին, իսկ մեր ընտրանին մեկը, որտեղ կարող էր բացվել հաշիվը: Եղիշե Մելիքյանի տղաները գրագետ էին սկսում գրոհները, որտեղ Երևանի «Փյունիկի» դարպասապահը գնդակը ուղղում էր` Էդուարդ Սպերցյանին ով շարժվում էր առաջ: Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսում կազմակերպեց ինը, իսկ Հունգարիան տասնինը: Մարկո Ռոսսին դժգոհ էր թիմի կատարած աշխատանքից, որից կարելի ենթադրել, որ իր նախատեսված ծրագրերը պսակվում էին անհաջողության: 

 

Երկրորդ խաղակեսում` Դանիել Լուկաչը և ընկերները մեծացրեցին ճնշումը, որը նկատելիորեն տարբերվում է առաջին խաղակեսից: Հունգարների ճնշումը տվեց իր արդյունքը 57-րդ րոպեին մեր ընտրանու պաշտպանական գծում ստեղծված ճեղքվածքից և Գյորգի Հարությունյանը չկարողացավ խաղից դուրս իրավիճակ ստեղծել և 29-ամյա Լուկաչը բացում էր հանդիպման հաշիվը: Մնացյալ ժամանակահատվածում` Եղիշե Մելիքյանի տղաները մրցակցի դարպասը տանող ճանապարհի փնտրտուքների մեջ էին և այդ ընթացքում 90+4 րոպեին` Զսոմբոր Գրոհները կրկնապատկեց հաշիվը: 

 

Այսպիսով Հայաստանի հավաքականը կրում իր երկրորդ պարտությունը ընթացիկ մրցաշարում, սակայն պայքարելն անհնարին չէ: Հայ ֆուտբոլիստը Հունգարիային զիճում են մեկ միավորով: Հունգարիան հինգ միավորով գրավում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ Տիգրան Բարսեղյանը և ընկերները չորս միավորով երրորդ տեղում են:

Հայ ֆուտբոլիստները երեք օր անց «Ավիվա» մարզադաշտում կհանդիպեն Իռլանդիայի ընտրանուն: Հավելենք F խմբում այսօր կկայանա նաև Պորտուգալիա Իռլանդիա հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: