SPORTSWORLD.AM

ԲԻՉԱԽՉՅԱՆ. ՎՍՏԱՀ ԵՄ ՎԱՂԸ ԿԽԱՂԱՆՔ ԱՅՆ ԽԱՂԸ ՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ

10 հոկտեմբերի 2025 | 21:09:49 | 219

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կհանդիպի Մարկո Ռոսսիի գլխավորած Հունգարիայի ընտրանու հետ: Հանդիպման նախօրեին կայացավ ազգային հավաքականի և լեհական «Լեգիա»-ի 26-ամյա կիսապաշտպան` Վահան Բիչախչյանի և գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը:

Գյումրեցի ֆուտբոլիստը իր խոսքում նշեց` «Հունգարիայի ու Իռլանդիայի դեմ խաղերում ավելի շատ կենտրոնանալու ենք մեր խաղի վրա։ Ունենք մեր խաղային ծրագիրը։  Վստահ եմ՝ վաղը կխաղանք այն խաղը, որը մենք ենք ուզում»: Մելիքյանը իր հերթին նշեց Ոչ-ոքին դրական արդյունք է: Հիշեցնենք մեր ընտրանին երեք միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: