SPORTSWORLD.AM

«ՉԵԼՍԻՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ

10 հոկտեմբերի 2025 | 11:33:07 | 180

Լոնդոնի «Չելսին» նոր առաջարկ է պատրաստում «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզի համար, տեղեկացնում է` «La Gazzetta dello Sport»-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբում մտադիր են վերսկսել բանակցությունները 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որին նրանք փորձել էին ձեռք բերել ամռանը: «Բարսելոնան» նույնպես հետևում է իրավիճակին: Տեղյակ լինելով եվրոպական ակումբների հետաքրքրության մասին՝ «բիանկոներիները» ցանկանում են Յիլդիզին պահել Թուրինում. նոր պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում նրա հոր հետ, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է:

Ընթացիկ մրցաշրջանում թուրք հարձակվողը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 խաղ, խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։

Քենան Յըլդըզի գործող աշխատանքային պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt.com-ի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: