SPORTSWORLD.AM

Հարի Քեյն բաց կթողնի ՈՒելսի դեմ կայանալիք ընկերական հանդիպումը

09 հոկտեմբերի 2025 | 12:45:55 | 211

Մյունխենի «Բավարիա»-ի, Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող` Հարրի Քեյնը բաց կթողնի Ուելսի ընտրանու դեմ ընկերական խաղը, որը կկայանա այսօր հոկտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով  22:45-ին: Այս մասին հայտարարել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Թոմաս Տուխելը:

Հարրին բաց կթողնի  հանդիպումը։ Նա կապտուկ է ստացել «Բավարիայի» կազմում իր վերջին խաղում։ Նրա համար չափազանց ցավոտ էր գնդակը հարվածելը, ուստի վաղը խաղալը չափազանց ռիսկային կլիներ։ Մենք նրան հանգստանալու հնարավորություն ենք տվել։ Վստահ եմ, որ նա պատրաստ կլինի Լատվիայի դեմ խաղին», - Տուխելի խոսքերն  մեջբերում է` «Sky Sports» պարբերականը:  2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լատվիայի դեմ խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին։

Քեյնը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 109 հանդիպում որոնցում դարձել 74 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: