SPORTSWORLD.AM

«Ինտեր Մայամին» կարող է հրավիրել «Ռեալ Մադրիդի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանին Ալբայի հեռանալուց հետո։

08 հոկտեմբերի 2025 | 14:16:54 | 216

ESPN-ի տվյալների համաձայն` «Ինտեր Մայամին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան` Սերխիո Ռեգիլոնի տրանսֆերը, այն բանից հետո, երբ եզրային պաշտպան` Ժորդի Ալբան հայտարարեց MLS-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին։

Պարբերականի տվյալներով՝ Ալբայի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն, չնայած դրան, իսպանացին որոշել է ավարտել կարիերան։ Հյուսիսամերիկյան լիգայում այս մրցաշրջանում եզրային պաշտպանը 28 խաղում դարձել է հինգ գոլի և  ինը գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ մրցաշրջանում Ռեգիլոնը մասնակցել է վեց հանդիպման «Տոտենհեմի» կազմում՝ առանց գոլ խփելու։ Նախկինում պաշտպանը պաշտպանել է` «Ռեալի», Մադրիդի «Ատլետիկո»-ի,  «Սևիլյայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բրենտֆորդի» գույները։ Նա նաև վեց խաղ է անցկացրել ազգային հավաքականի մարզաշապիկով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: