Անգլիայի ազգային հավաքականի և Լեւերկուզենի «Բայերի» պաշտպան` Ջարել Քուանսան խոսել է «Լիվերպուլից» հեռանալու պատճառների մասին։
«Ես սովորեցի լավագույն խաղացողներից, ովքեր «Լիվերպուլում» իմ կողքին էին։ Դա իսկապես օգնեց իմ կարիերային։ Այս փուլում, երբ ես գրեթե 23 տարեկան եմ, ինձ հարյուրավոր խաղեր են պետք՝ հասնելու այն ամենին, ինչ ուզում եմ։ Ահա թե ինչու ես որոշեցի հեռանալ, և ես որոշեցի, որ մեկ այլ լիգա տեղափոխվելը ինձ համար լավագույն տարբերակն է», - Կուանսայի խոսքերն է մեջբերել անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ջարել Քուանսան «Լիվերպուլի» ակադեմիայի սան է։ Անգլիացին պայմանագիր է ստորագրել «Բայերի» հետ մինչև 2030 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է ինը խաղ բոլոր մրցաշարերում՝ դարձել մեկ գոլի հեղինակ: