«Միլանի» գլխավոր մարզիչ` Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի Սերիա A-ի 6-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում գրանցված 0:0 ոչ-ոքին։
«Մենք հավասար առաջին խաղակես ունեցանք, բայց երկրորդում արագացրինք տեմպը և մի քանի պահեր ունեցանք, չնայած նրանք ստեղծեցին առաջինը, և Մենյան հիանալի փրկություն կատարեց։ Մենք շարունակեցինք մեր անպարտելի շարքը և գոլ բաց չթողեցինք, բայց որոշակի պահերին պետք է ավելի ագրեսիվ լինեինք և ավարտեինք աշխատանքը։ Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին ջերմ ընդունելության համար։ Ես հիմա «Միլանում» եմ, մենք վաստակել ենք մեկ միավոր, բայց կարող էինք ավելի լավ խաղալ։ Երբ հնարավորություն ունես մրցակցին խնդիրներ պատճառելու, պետք է օգտվես դրանից», - Ալեգրիի խոսքերն մեջբերում ` «TuttomercatoWeb»-ը։
«Միլանը» Իտալիայի Սերիա A-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ վեց խաղից հետո վաստակած 13 միավորով։