SPORTSWORLD.AM

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

06 հոկտեմբերի 2025 | 20:11:43 | 336

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Եղիշե Մելիքյանի տղաները նախապատրաստվում են Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի` հոկտեմբերյան արտագնա հանդիպումներին:

Մեր ընտրանին հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Հունգարիային, իսկ երեք օր անց Իռլանդիային:

Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։

 

Մարզական հավաքն այսօր կսկսեն

Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու» 

Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» 

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: