Լավ Լիգայի 8-րդ տուրում «Սելտա Վիգոյի» հետ 1:1 հաշվով ոչ-ոքի խաղալուց հետո Մադրիդի «Ատլետիկո»-ն ներքին առաջնությունում վատագույն մեկնարկն ունեցավ 2011/2012 մրցաշրջանից ի վեր։
Ընթացիկ մրցաշրջանի միջնամասում Դիեգո Սիմեոնեն ժամանեց ակումբ: Ութ խաղից հետո «ներքնակներ պատրաստողներն» ունեին 12 միավոր։
Արգենտինացի մարզչի թիմը ներկայումս 13 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Իսպանիայի առաջնության աղյուսակը 21 միավորով գլխավորում է «Ռեալ Մադրիդը»։ Հաջորդ տուրում «Ատլետիկո»-ն կհյուրընկալի «Օսասունային»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 18-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։