SPORTSWORLD.AM

«Նոա»-ն վաստակեց երեք միավոր, «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը

10 մարտի 2025 | 21:47:36 | 29

Ֆաստեքս Պրեմեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջատար «Նոա»-ն արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահ` «Գանձասար»-ի նկատմամբ:

 

Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան` Գոնսալո Գրեգորիոն (դուբլ) և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Գոռ Մանվելյանը:

 

Հովհաննես Համբարձումյանը և ընկերները Ապրիլի 1-ին կրկին կհանդիպեն «կապանցիներին» Հայաստանի գավաթի 2024/2025  խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում: Առաջին հանդիպումը ավարտվել է կրկին 3:0 փոխչեմպիոնի հաղթանակով:  

 

 Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիա»-ն և «Վանը» բաժանվեցին խաղաղությամբ:

22-րդ մրցափուլից հետո` «Նոա»-ն վաստակած 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիա»-ն 39 միավորով չորրորդ տեղում է, Վահե Գևորգյանի «Վանը» ակտիվում ունի 31 միավոր զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ Կարեն Բարսեղյանի «Գանձասարը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: