SPORTSWORLD.AM

ՄԲԱՊԵՆ ԵՂԲՈՐ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

06 հոկտեմբերի 2025 | 13:08:08 | 209

Մադրիդի «Ռեալի» հարձակվող` Կիլիան Մբապեն ներկա է գտնվել Լիգա 1-ի 7-րդ տուրի «Լիլ» - «Պարի Սեն Ժերմեն» խաղին: «Լոս Բլանկոսի» հարձակվողի կրտսեր եղբայրը՝ Իթան Մբապեն, գոլ է խփել 85-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը 1:1: Իթանի գոլից հետո տեսախցիկները ֆիքսեցին Կիլիանի ուրախությունը։ Ֆրանսիացին տոնեց «Լիլի» մնացած երկրպագուների հետ միասին։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի գույները պաշտպանել է 2018-ից 2024 թվականներին։ Ֆրանսիացի հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 308 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դարձել 256 գոլի և 110 գոլային փոխանցման հեղինակ: «ՊՍԺ»-ի հետ Մբապեն վեց անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: