SPORTSWORLD.AM

ՆՊԱՏԱԿԸ ՆՈՐՎԵԳԱՑՈՒՆ ԱՐԱԳ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՆ Է

06 հոկտեմբերի 2025 | 10:00:56 | 120

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ձախ ծնկի միջային կողային կապանի վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2:0), տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նորվեգացի կիսապաշտպանը միջազգային խաղերի ընդմիջման ընթացքում կանցնի հետազոտություն և բուժում «Արսենալի» մարզական կենտրոնում։ Նպատակն է նրան հնարավորինս արագ վերադարձնել խաղադաշտ։

Էդեգորը  բաց կթողնի Նորվեգիայի խաղերը Իսրայելի դեմ հոկտեմբերի 11-ին և Նոր Զելանդիայի դեմ հոկտեմբերի 14 կայանալիք հանդիպումները: Կիսապաշտպանի վերադարձի ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «Արսենալ»-ի կազմում անցկացրել է յոթ հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: