Անգլիական Պրեմիեր լիգայի երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը», հետաքրքրություն են ցուցաբերում կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ` Մարկ-Անդրե տեր Շտեգենին վարձակալությամբ ՝ գնելու հնարավորությամբ, հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լա Լիգան ներկայացնող ակումբի ղեկավարությունը քննարկում է 33-ամյա դարպասապահին վաճառելու հնարավորությունը, քանի որ երիտասարդ իսպանացին Ժոան Գարսիան տպավորիչ ելույթներ է ունեցել Իսպանիայի ներքին առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում: Այս մրցաշրջանում 24-ամյա Գարսիան անցկացրել է վեց հանդիպում, բաց թողնելով ընդամենը չորս գոլ և երեքում անառիկ պահել իր դարպասը:
2014 թվականի ամռանը «Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր Տեր Շտեգենը ակումբի կազմում անցկացրել է 422 խաղ՝ օգնելով նրանց վեց անգամ նվաճել Լա Լիգայի, վեց անգամ՝ Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի գավաթները 2014/15 մրցաշրջանում։
Transfermarkt-ը Տեր Շտեգենի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: