SPORTSWORLD.AM

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԵՒ «ՆՈԱ»-Ն ՉՊԱՐԶԵՑԻՆ ՀԱՂԹՈՂԻՆ

05 հոկտեմբերի 2025 | 22:56:16 | 194

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի իններորդ տուրի շրջանակում` Ռոբերտ Արզումանյանի` «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունեց Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին: Հավելենք` Գոռ Մանվելյանը և խաղընկերները օրեր առաջ 1:0 հաշվով առավելության հասան խորվաթական «Ռեիկա»-ի նկատմամբ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի շրջանակում:

Հանդիպման մեկնարկում` «Ուրարտու»-ն ակտիվություն ցույց տվեց մեկնարկային տասը րոպեների ընթացքում Ժիրայր Մարգարյանը և ընկերները «Նոա»-ի դարպասի ուղղությամբ կատարել են տասը գրոհ, «Նոա»-ն 9 անգամ: «Նոա»-ի գլխավոր մարզիչ` Սանդրո Պերկովիչը իր ասուլիսներից մի քանիսի ընթացքում նշել է, որ Ֆաստեքս Պրեմիեր Լիգան լուրջ առաջնություն է և հարկավոր է լուրջ մոտենալ յուրաքանչյուր հանդիպման, անընդհատ պետք է փոփոխել մեկնարկային կազմը: Խորվաթ մասնագետի փոփոխությունները մեկնարկային կազմում տեսանելի են, սակայն` Սերգեյ Մուրադյանը վերջին խաղերում մշտապես խաղադաշտ դուրս է գալիս հանդիպման մեկնարկում: Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականի հոկտեմբերյան հավաքին: Հավելենք, որ հայ ֆուտբոլիստները ԱԱ 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 11-ին և 14-ին մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն հաջորդաբար Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիների հետ: Ընդհանուր հանդիպումը անցավ ոչ լարված իրավիճակում սակայն առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ Յան Էտեկին սեփական տուգանային հրապարակում կանոնների խաղտում թույլ տվեց` Բրունո Միշելի հետ պայքարում, որի հետևանքով «Ուրարտու»-ն 11մ հարվածի իրավունք վաստակեց, գնդակին մոտեցած Բրունոյի հարվածից հետո կլորը հայտնվեց` Օգնյեն Չանչարևիչի ձեռքերի մեջ:

Երկրորդ խաղակեսում երկու թիմերն հավասարաչափ ուժերով ֆուտբոլ սկսեցին խաղալ: Դավիթ Սուալեհեն տեղափոխվեց մի փոքր առաջ, որի հետևանքով Յան Էտեկին սկսեց կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունները: Բուհական տեղափոխվեց աջ եզր փորձելով այնտեղ դիմավորել մրցակիցներին: Մասնակցում էր նաև գրոհների կազմակերպմանը փոխանցումներ կատարելով տուգանային հրապարակ: «Նոա»-ի երկարատև ճնշումը տվեց իր արդյունքը հանդիպման 60-րդ րոպեին` Գուստավո Սանգարեն գրավեց «Ուրարտու»-ի դարպասը, սակայն մինչ այդ գրանցվել էր կանոնների խաղտում, որը չվրիպեց տեսակրկնությունների համակարգի աջքերից և չեղարկեց գլխավոր մրցավարը: Երկրորդ խաղակեսի վերջնամասը մի փոքր լարված էր երկու չհաշված գոլեր և չիրացված մեկ 11մ հարված:

Այսօր կայացավ նաև «Արարարատ-Արմենիա» «Գանձասար» հանդիպումը, որն ավարտվեց «Սև ու Սպիտակների առավելությամբ 1:0 հաշվով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: