«Յուվենտուսը» պատժամիջոցներ է կիրառել «Պարմայի» երեք երկրպագուների նկատմամբ, որոնք ռասիստական արտահայտություններ են արել «Թուրինյան» ակումբի կիսապաշտպան` Ուեսթոն Մաքքենիի հասցեին Թուրինի «Ալիանց» մարզադաշտում կայացած Սերիա A-ի առաջին փուլի խաղի ժամանակ։ Տանտերերը հաղթանակ են տարել 2:0 հաշվով։
«2025 թվականի օգոստոսի 24-ին, «Ալիանց» մարզադաշտում կայացած «Յուվենտուս»-«Պարմա» խաղի ժամանակ որոշ հյուր երկրպագուների վարքագիծը հանգեցրեց նրան, որ «Յուվենտուս»-ը պատժամիջոցներ կիրառեց նրանց նկատմամբ՝ համաձայն վարքագծի կանոնագրքի։»
«Ալիանց» մարզադաշտի ժամանակակից տեսախցիկների համակարգի, այդ թվում՝ բազմաֆոկուսային տեսախցիկների համակարգի շնորհիվ, իրավապահ մարմինների աշխատակիցները նախ հայտնաբերեցին, ապա նույնականացրին մրցակից թիմի երեք երկրպագուների, որոնք, ինչպես հաղորդվել էր խաղից հետո, ռասիստական և խտրական դիտողություններ էին արել «Յուվենտուսի» խաղացող Ուեսթոն Մաքքենիի հասցեին խաղադաշտում նրա մարզման ժամանակ։
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը խստորեն դատապարտում է այս լուրջ միջադեպը և ռասիզմի ցանկացած դրսևորում և որոշել է պատժամիջոցներ կիրառել այդ գործողությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ՝ համաձայն «Վարքագծի կանոնագրքի», որը ներառում է ակումբի կողմից կազմակերպված ֆուտբոլային միջոցառումներին մասնակցելու արգելք։