SPORTSWORLD.AM

ԱՐՆԵ ՍԼՈՏԸ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԵՔ ԽԱՂ ԱՆԸՆԴՄԵՋ

05 հոկտեմբերի 2025 | 13:13:41 | 210

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսիից» կրած 1:2 հաշվով պարտությունը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Արնե Սլոտի երրորդ անընդմեջ պարտությունն էր մարզական կարիերայի ընթացքում։ Տեղեկացնում BBC-ն:

Մինչ այս, մերսիսայդցիները Անգլիայի առաջնությունում պարտվել էին «Քրիսթալ Փելասին» (1:2) և Չեմպիոնների լիգայում՝ «Գալաթասարային» (0:1): «Լիվերպուլից» բացի, Արնե Սլուտը մարզել է նաև հոլանդական «ԱԶ»-ն ու «Ֆեյենորդը»։

«Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 15 միավորով։ Հաջորդ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 19-ին, «կարմիրները» տանը կանցկացնեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: