Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի մարզչի օգնական` Վիլի Կաբալյերոն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակը։
«Մենք անչափ ուրախ ենք, որ վերջին վայրկյաններին ապահովեցինք երեք միավոր։ Մենք հպարտ ենք և երջանիկ։ Խաղացողները հիանալի աշխատանք կատարեցին։ Հիմա սա լավ ընդմիջում է մեզանից շատերի համար, և մենք հույս ունենք ևս մի քանի խաղացողների վերադարձնել ճիշտ ուղու վրա և խաղերի նոր ցիկլը սկսել էներգիայով։ Մենք կրկին մեկ խաղացողով պակաս էինք (ծիծաղում է ), բայց խաղը ուժեղ ավարտեցինք։ Մենք գիտենք, որ ունենք լավ թիմ, որը ֆուտբոլ է խաղում և հնարավորություններ է ստեղծում առաջին խաղակեսում։ Մենք արժանի էինք երկրորդ գոլին երկրորդ խաղակեսում։ Այն ձևը, որով մենք պայքարեցինք պաշտպանությունում չորս եզրային պաշտպաններով, անհավանական էր։ Մենք բոլորս շատ հպարտ ենք մեր խաղացողներով։ Մենք արդարացումներ չենք փնտրում, մենք լուծումներ ենք գտնում», - ասել է Կաբալյերոն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: