Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 130 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը համարժեք է (149.5 միլիոն եվրո)-ի առաջարկել «Մանչեսթեր Սիթիին» կիսապաշտպան` Ռոդրիին ձեռք բերելունհամար: Հայտնում է` Daily Star-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիները» մտադիր են իսպանացի ֆուտբոլիստին չվաճառել: Այդ նպատակով «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է բանակցություններ սկսել 29-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Անգլիական թիմը «հուսով է կանխել Ռոդրիի տեղափոխությունը «մադրիդյան» ակումբ: «Քաղաքացիները» պատրաստ են զգալիորեն բարձրացնել կիսապաշտպանի աշխատավարձը՝ ապահովելու համար, որ նա մնա ակումբում իր կարիերայի մնացած հատվածում: