Կատալոնական «Բարսելոնան» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ , հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբիղեկավարությունը նպատակ ունի ուժեղացնել թիմը և քննարկում է 24-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Մոտավորապես 125 միլիոն եվրո գնահատվող տրանսֆերը ֆինանսավորելու համար ղեկավարությունը պատրաստ է բաժանվել մի քանի խաղացողներից, հիմնականում՝ Ռոնալդ Արաուժոյից: Դանի Օլմոն և Ֆերմին Լոպեսը նույնպես հնարավոր է վաճառքի հանվեն:
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը իր ակումբի կազմում մասնակցել է ութ հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրան գնահատում է 180 միլիոն եվրո։ Միայն Լամին Ջամալն է՝ 200 միլիոն եվրոյով, ավելի արժեքավոր է նորվեգացի ֆուտբոլիստից: