«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նիկո Շլոտերբեկի նկատմամբ, որին ակումբը դիտարկում է որպես Ինիգո Մարտինեսի փոխարինող , ով անցյալ ամռանը լքել էր կատալոնական ակումբը, հաղորդում է իսպանական Sport.es կայքը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գերմանական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։ Շլոտերբեկն ինքը կցանկանար տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կարող է գավաթներ նվաճել։ «Բարսելոնան» նաև հետևում է «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոյին ։
«Բլաուգրանայի» ճամբարը այս ֆուտբոլիստներին համարում է հետաքրքիր տարբերակներ, քանի որ նրանք կարող են խաղալ նաև ձախ պաշտպանի դիրքում։ Ավելին, «Բարսելոնան» ունի միջոցներ նրանց ձեռք բերելու համար։