SPORTSWORLD.AM

Պոստեկոգլուի ապագան Նոթինգհեմ Ֆորեսթում կարող է որոշվել Նյուքասլի հետ հանդիպումից

04 հոկտեմբերի 2025 | 14:19:02 | 161

«Նոթինգհեմ Ֆորեսթի» մարզիչ Անջելոս Պոստեկօղլուի ապագան կարող է հարցականի տակ լինել՝ կախված Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ արտագնա խաղի արդյունքից, տեղեկացնում է` BBC-ն։

Աղբյուրի տվյալներով, չնայած չորս պարտություններից և երկու ոչ-ոքիներից հետո ղեկավարության աջակցությանը, «կաչաղակների» հետ խաղը կարող է վճռորոշ լինել 60-ամյա մասնագետի աշխատանքը գնահատելու համար։

Հիշեցնենք, որ Անջելոս Պոստեկօղլուն «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ը գլխավորում է սեպտեմբերի 9-ից` փոխարինելով` Նունու Էշպիրիտու Սանտուին։ Նրա նշանակումից ի վեր «Ֆորեսթերս»-ը բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց հանդիպում՝ կրելով չորս պարտություն և գրանցել երկու ոչ-ոքի։ Անգլիական թիմը դուրս մնաց Լիգայի գավաթից և չի հաղթում Եվրոպա լիգայում։ Պրեմիեր լիգայում Պոստեկօղլուի թիմը հինգ միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: