«Ռոման» մտադրված է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը արգենտինացի հարձակվող` Պաուլո Դիբալայի հետ, հայտնում է` «Corriere dello Sport» պարբերականը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Հռոմեացիները» հետաքրքրված են նրան նոր, երկարաժամկետ պայմանագիր առաջարկելով, որի համաձայն Դիբալան կավարտի կարիերան «Ջալորոսսի»-ի կազմում։ Դիբալան այժմ վերականգնվում է ազդրի վնասվածքից։
Պաուլո Դիբալան Արգենտինայի «Ինստիտուտո» ակադեմիայի սան է, նախկինում խաղացել է «Պալերմո»-ում և «Յուվենտուս»-ում։ Հարձակվողը միացել է «Ռոմա»-ին 2022 թվականին։ Նա հռոմեացիների կազմում անցկացրել է 116 հանդիպում, խփել 42 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։