«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ` Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երկրորդ մրցափուլի խաղում «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակը (2:1):
«Դա լավ խաղ էր։ Երբ դիտում ես երկու թիմերի, որոնք խաղում են առանց լուրջ խախտումներ կատարելու, ձգտում են ֆուտբոլ խաղալ և փորձում են վնասել մրցակցին փոխանցումներով ու կոմբինացիաներով, դա լարված խաղ է։ «Բարսելոնան» ավելի լավ տեսք ուներ մինչև գոլը, բայց մենք վերականգնվեցինք բաց թողնված հնարավորությունից հետո, և Նունո Մենդեսը տպավորիչ պահ ստեղծեց։ Երկրորդ խաղակեսում, կարծում եմ, մենք առավելություն ունեինք», - Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հաջորդ մրցափուլի շրջանակում ֆրանսիացիները ուժերը կչափեն գերմանական Լեւերկուզենի «Բայեր»-ի հետ: «Բլաուգրանան» կխաղա հունական «Օլիմպիակոսի» հետ: Երկու խաղերն էլ կկայանան հոկտեմբերի 21-ին: