«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող` Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ վախենում է մահից և մտածում է ինչ կարող է պատահել դրանից հետո։
«Անկեղծ ասած, ես մի փոքր վախենում եմ մահից, որովհետև չգիտեմ, թե ինչ է մեզ սպասում հետո։ Երբեմն սարսափելի է քնելուց առաջ միայնակ պառկել անկողնում և մտածել. «Ի՞նչ կլինի մահվան օրը։ Կգնա՞մ դրախտ։ Կամ դժոխք։ Որտե՞ղ, նույնիսկ»։
Ես արդեն կորցրել եմ տատիկիս և պապիկիս, ինչպես նաև գործակալիս։ Իսկ անցյալ տարի մահացավ ինձ շատ մտերիմ մեկ ուրիշը՝ Իվար Էգյան։ Չնայած նա ինձ հետ ազգական չէր, ես նրան հորեղբայր էի անվանում, քանի որ նա ինձ համար ընտանիքի պես էր՝ շատ մտերիմ ընկեր։ Շատ դժվար էր։ Ես տխուր եմ, որ նա այլևս չկա։ Եթե նա հիմա այստեղ լիներ, մենք կրկին միասին կատակելու էինք։ Մենք անընդհատ կատակում և ծիծաղում էինք։ Ես նրան հավերժ կհիշեմ։
«Ես կարողացա խոսել նրա հետ նրա հեռանալուց կարճ ժամանակ առաջ։ Նա ասաց ինձ. «Դուրս արի խաղադաշտ և խաղա քո լավագույնս»։ Նա նաև խորհուրդ տվեց. «Վայելիր գործընթացը» և շատ ավելին։ Նա ուզում էր, որ ես ապրեմ կյանքով լիարժեք, նույնիսկ եթե նա այնտեղ չէ։ Դա շատ կարևոր է հիշել», - Հալանդի խոսքերն մեջբերում է` NRK-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի երեկվա խաղում Էրլինգը դուբլ ձևակերպեց Մոնակոյի դեմ խաղում (2:2):