SPORTSWORLD.AM

Իբրահիմովիչը խոսել է ռոսոնիների հարձակվողի մասին

01 հոկտեմբերի 2025 | 13:00:17 | 172

«Միլանի» նախագահի խորհրդական` Զլատան Իբրահիմովիչը խոսել է «ռոսոներիի» հարձակվող` Ֆրանչեսկո Կամարդայի հետ ունեցած զրույցի մասին, որը տեղի է ունեցել իտալացու՝ Սերիա A-ում խփած առաջին գոլից հետո: Հարձակվողը, որը վարձավճարով խաղում է «Լեչչեում», գոլ է խփել «Բոլոնիայի» դեմ հինգերորդ տուրի խաղի 90+5-րդ րոպեին՝ իր թիմին ապահովելով 2:2 հաշվով ոչ-ոքի արդյունք: Շվեդ նախկին հարձակվողը` հրապարակել է 2019 թվականի դեկտեմբերի հաղորդագրությունների սքրինշոթ, որտեղ 11-ամյա Կամարդան շնորհակալություն է հայտնում Իբրահիմովիչին Միլան վերադառնալու համար և հարձակվողին անվանում «իր հերոս»։

 

2019 թվականի դեկտեմբերի 31։ Իմ անունը Ֆրանչեսկո Կամարդա է։2025 թվականի սեպտեմբերի 28։ Հիմա բոլորը գիտեն քո անունը, ոչ միայն ես», - գրել է Իբրահիմովիչը X սոցիալական ցանցում՝ հրապարակելով զրույցի սքրինշոթը և Կամարդայի տոնակատարության լուսանկարը իր դեբյուտային գոլից հետո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: