Բրազիլացի հարձակվող Էնթոնին, ով ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Բետիս», խոսել է անգլիական ակումբում իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին մարզումներից որակազրկման ընթացքում։
«Անգլիայում շատ դժվար մի քանի ամիսներ էին, ավելի քան 40 օր հյուրանոցում, առանձին մարզվելով... Կարծում եմ՝ նրանք անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին ինձ նկատմամբ, բայց դա չէ խնդիրը։ Ես չեմ ուզում մեծ բան դարձնել դրանից. այդպիսին է կյանքը։ Ես շատ շնորհակալ եմ ակումբին. կային լավ և վատ ժամանակներ, և մենք նվաճեցինք երկու տիտղոս», - Էնթոնիի խոսքերն մեջբերում է` El Desmarque-ը։
Էնթոնին «Բետիսի» հետ պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2030 թվականը։ Նախկինում նա թիմում խաղացել է վարձավճարով՝ մասնակցելով 26 խաղի, խփելով ինը գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt.com-ի տրամադրած տվյալների համաձայն նրա տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։