Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, հավանաբար, կվերադառնա խաղադաշտ մադրիդյան ակումբի կազմում հոկտեմբերյան միջազգային դադարից հետո, հայտնում է Marca-ն։
26-ամյա անգլիացու ազդրի և Դանիել Կարվախալի ոտնաթաթի վնասվածքի պատճառով «Ռեալը» առաջին թիմի կազմը ընդլայնվել է՝ ներառելով «Կաստիլյայի» 21-ամյա աջ պաշտպան Դավիդ Խիմենեսին։ Նա առաջին թիմում կլինի առնվազն մինչև Ալեքսանդր-Արնոլդի լիակատար ապաքինումը։
Տրենտի ապաքինումը, ինչպես սպասվում է, կավարտվի հոկտեմբերին՝ միջազգային խաղերի ընդմիջման ավարտին։ «Ռեալ Մադրիդի» առաջին խաղը ընդմիջումից հետո նախատեսված է հոկտեմբերի 19-ին՝ «Խետաֆեի» դեմ։
Հիշեցնենք, որ Տրենտը «Արքայական» ակումբ տեղափոխվել էր այս ամռանը «Լիվերպուլից» և հասցրել է մասնակցել հինգ հանդիպման: