Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելով։
El Nacional-ի փոխանցմամբ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ` Խոսեպ Գվարդիոլան անձամբ դեմ է եղել ֆուտբոլիստի վաճառքին՝ նշելով, որ Ռոդրին իր թիմի հիմնական խաղացողներից է: Չնայած մայրաքաղաքային ակումբի հետաքրքրությանը, իսպանացի մասնագետը շեշտել է. «Ռոդրին չի վաճառվում»:
Նրա կողմից 2024 թվականի սեպտեմբերին ստացած խաչաձև կապանների պատռվածքի պատճառով Ռոդրին բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։ Վերջերս տված հարցազրույցում Գվարդիոլան հայտնեց, որ Ռոդրին ցավեր էր զգում նախկինում վնասվածք ստացած ծնկի հատվածում և ներկայումս դուրս էր թիմից։