SPORTSWORLD.AM

«Բարսելոնայի» նախկին նախագահը մեղադրվում է Մալկոմի և Գրիզմանի տրանսֆերների հետ կապված խարդախության մեջ

30 սեպտեմբերի 2025 | 13:11:41 | 144

«Բարսելոնայի» նախագահ` Ժոան Լապորտան մեղադրել է ակումբի նախկին նախագահ` Խոսեպ Բարտոմեուին , բրազիլացի թևային Մալքոմի և ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերների ֆինանսական չարաշահումների մեջ: Cadena Ser-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» նախկին նախագահը ցուցմունք կտա հոկտեմբերի 24-ին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Խոսեպ Բարտոմեուն արհեստականորեն մեծացրել է որոշակի տրանսֆերների միջնորդավճարները, որոշ միջոցներ փոխանցելով կեղծ ընկերություններին։ Որպես օրինակ նշվում է Մալքոմի տրանսֆերի համար 10 միլիոն եվրոյի միջնորդավճարի փոխանցումը, որի պայմանագիրը կնքվել է փոխանցումից շատ ժամանակ անց։

Խոսեպ Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահ է եղել 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբերը ընկած ժամանակահատվածում: Նախկինում  եղել է փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: