SPORTSWORLD.AM

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԸ

29 սեպտեմբերի 2025 | 21:29:04 | 202

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ութերորդ տուրի վերջին խաղում` «ԲԿՄԱ» Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տան տիրոջ կարգավիճակում ընդունեց` «Արարատ-Արմենիա»-ին: «Բանակայինները» այս խաղին մոտեցել երկու անընդմեջ պարտությունն որով, իսկ «Արարատ-Արմենիա»-ն Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում պարտություն չունի:

 Խաղի մեկնարկում` Կամո Հովհաննիսյանը և խաղընկերները փոքր քիչ պասիվ ֆուտբոլ են ցուցադրում, բայց աստիճանաբար փորձում էին ավելացնել խաղային տեմպը, որի հետևանքով` «Արարատ-Արմենիա»-ի հարձակվող` Արայիկ Էլոյանը վնասվածք ստացավ: Այս իրադարձություններից` Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները մի քանի պահ ստեղծեցին` «Արարատ-Արմենիա»-ի դարպասին, սակայն փրկության հասավ դարպասաձողը: Առաջին քսան րոպեներին թեպետ գոլեր չկան, բայց երկու թիմերն դիտարժան ֆուտբոլ են ցուցադրում: Վյաչեսլավ Աֆյանը և թիմակիցները ամբողջ կազմով նահանջեցին սեփական տուգանային հրապարակի մատույցներ գրոհելու հնարավորություններ չտալու համար` «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներին: Մանուել Տուլիպայի տղաները փորձում էին գտնել «բանակայինների» դարպասը տանող ճանապարհը և այդ ժամանակ Անդրանիկ Հակոբյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, որը չվրիպեց Վարդան Մանուկյանի տեսադաշտից ով նշանակեց 11մ հարված որտեղից Խուան Բալանտան խոցեց Դավիթ Դավթյանի պաշտպանած դարպասը հանդերձարան գնալու ճանապարհին:

 Երկրորդ խաղակեսի մեկնարկում «ԲԿՄԱ»-ն հավասարեցրեց հանդիպման հաշիվը` Գրենիկ Պետրոսյանի փոխանցում է` Նարեկ Հովհաննիսյանին ով գրավում է` Բրունո Պինտույի պաշտպանած դարպասը, որը երրորդն էր ընթացիկ առաջնությունում նրա կատարմամբ: Լևոն Բաշոյանի և խաղընկերների հաշվի հավասարակշռությունը վերականգնելուց հետո` «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ` Մանուել Տուլիպան դիմեց փոխարինում որի այդ կերպ փորձելով ազդել խաղի ընթացքին նաև խաղաժամանակ ընձեռնելով` Ալվինա Տերևային, Փոլ Այոնգոյին և Ռոդրիգո Առյուծին ովքեր փոխարինեցին հաջորդաբար` Կամո Հովհաննիսյանին, Արայիկ Էլոյանին ում վնասվածքը ըստ էության լուրջ չէ և Ժիրայր Շաղոյանին: Փոխարինման մտած քենիացի 28-ամյա Տերան հրաշալի հնարավորություն ստացավ գրավել Դավիթ Դավթյանի պաշտպանած դարպասը, սակայն չստացվեց: Նա վերջին անգամ «բանակայինների» դարպասը գրավել էր նախորդ մրցաշրջանում: Հանդիպման 73-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ անգամ վաստակում է 11մ հարված և Խուան Բալանտան իր առաջին դուբլն էր գրանցում «Սև ու սպիտակների» կազմում միաժամանակ խփելով հինգերորդ գոլը ընթացիկ մրցաշրջանում (2:1): 

 «ԲԿՄԱ»-ն հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին կրկին հավասարեցնում է հաշիվը 11մ հարվածով որն անվրեպ իրացրեց` Նարեկ Հովհաննիսյանը դարնալով դուբլի հեղինակ: «Արարատ-Արմենիա»-ն դադարեցնում է անպարտելիության շարքը և միջազգային դադարից առաջ սեփական հարկի տակ ուժերը կչափի Կապանի «Գանձասարի» հետ, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները արտագնա խաղում կհանդիպեն Երևանի «Արարատ»-ի հետ:  Այս մրցափուլից հետո` «Արարարատ-Արմենիա»-ն վաստակած 15 միավորով գրավում է չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում: «ԲԿՄԱ»-ն յոթ միավորով յոթերորդն է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: