SPORTSWORLD.AM

«ԱԼԱՇԿԵՐՏԸ» ՏՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐՈՎ

29 սեպտեմբերի 2025 | 17:48:15 | 144

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ութերորդ տուրի շրջանակում Չարենցավանի «ՎԱՆ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Վահե Գևորգյանի «Ալաշկերտ»-ին: Էդգար Թորոսյանի տղաները նախորդ տուրում հանդիպելով Հայաստանի գործող չեմպիոն/գավաթակիր` «ՆՈԱ»-ին, որտեղ պարտվել է 1:2 հաշվով, «Ալաշկերտը» յոթերորդ տուրի շրջանակում ուժերը չափեց` Մանուել Տուլիպայի «Արարատ-Արմենիա»-ի հետ կրկին տուն վերադարձավ առանց միավորների (1:2):

Խաղի մեկնարկում` «Ալաշկերտը» բացեց հանդիպման հաշիվը` Մոմո Տուրեի շնորհիվ: Առաջին խաղակեսում` Կարեն Նալբանդյանը և խաղընկերները ակտիվ ֆուտբոլ են ցուցադրում, բայց չարենցանցիները կարողանում են դիմակայել նրանց ճնշմանը:

Մինչ առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը` Հրայր Մկոյանը և ընկերները խաղացին երևանյան ակումբի թելադրանքով և ավելացված ժամանակի ընթացքում` «Ալաշկերտ»-ի պաշտպանների սխալից օգտվելով 24-ամյա Դավիթ Կիրակոսյանը Դենիս Դեդեչկոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հանդիպման հաշիվը հանդերձարանի ճանապարհին: 

Առաջին խաղակեսում «Ակաշկերտը» մի քանի գոլային պահ ունեցավ, որից մեկը կարողացավ վերածել գոլի, իսկ «Վանը» կարողացավ ստեղծել երկուսը, որից մեկ վերածվեց գոլի: Այս հանդիպումը` Վահե Գևորգյանի և իր թիմի համար սկզբունքային մրցավեճ է, քանի որ երիտասարդ մարզչի գլխավորությամբ մի քանի ֆուտբոլիստներ նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս չարենցավանյան ակումբի կազմում, սակայն այսօր նրանք պաշտպանում են Երևանի «Ալաշկերտ»-ի գույները:

Երկրորդ խաղակեսում Արթուր Դանիելյանը և ընկերները փոքր ինչ ակտիվություն ցուցադրեցին, որը որոշ ժամանակ անց դադարեց և Էդգար Փիլոյանը և թիմակիցները կրկին անցան իրենց հիմնական խաղաոճին:

«Վանը» երկրորդ խաղակեսում ավելի համակարգված էր գործում և «Ալաշկերտ»-ին ավելի քիչ հնարավորություններ տալիս իր տուգանային հրապարակին մոտենալու համար, բայց «Դեղիններն» կրկին պայքարում էին ամեն գնդակի և դրվագի համար: Հանդիպման վերջնամասում` «Վանը» ամբողջական կազմով նետվեց գրոհի մերկացնելով պաշտոնական գիծը որից փորձեցին օգտվել` Վահե Գևորգյանի տղաները, բայց գրոհի եզրափակիչ փուլում խառնաշփոթ իրավիճակում չկարողացավ օգտակար գործողությամբ աչքի ընկնել: Հանդիպման վերջին րոպեներին Սիդամոնիձեն Սերոբ Գրիգորյանի հետ պայքարում խաղտեց կանոնները և Հենրիկ Նալբանդյանը 11մ հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց «Ալաշկերտ»-ի ավագ` Կարեն Նալբանդյանը (90+6) ով այս պահին ռմբարկուների ցուցակում ընդամենը երկու գնդակով է հետ մնում «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ` Բրունո Միշելից:

 Այսպիսով «Ալաշկերտ»-ը տուն ` վերադառնում երեք միավորով ակտիվում ունենալով 18 միավոր և գլխավորում է Հայաստանի Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» վեցերորդ տեղում է ութ միավորով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: