Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ( ՈՒԵՖԱ ) 10,000 եվրոյով տուգանել է «Քրիսթալ Փելասին»՝ Ֆրեդրիկշտադի դեմ Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի խաղի ժամանակ երկրպագուների կողմից ցուցադրված պաստառի համար, հաղորդում է The Times-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «արծիվները» պատժվել են «ՈՒԵՖԱ-ին վարկաբեկելու և մարզական միջոցառմանը անպատշաճ հաղորդագրություն տարածելու» համար։ Շեշտվում է, որ ՈՒԵՖԱ-ի այս որոշումից հետո անգլիական ակումբը կարող է ավելի խիստ ստուգումների ենթարկվել՝ կապված երկրպագուների կողմից մարզադաշտ բերվող իրերի հետ։
Անցյալ ամռանը «Քրիսթալ Փելասը» Եվրոպա լիգայից դուրս մնաց Կոնֆերենցիայի լիգա՝ բազմակումբային սեփականության կանոնները խախտելու համար: «Նոթինգհեմ Ֆորեսթը» Եվրոպա լիգայում փոխարինեց «Իգլսին»: