Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ութերորդ տուրի շրջանակում` «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տան տիրոջ կարգավիճակում ընդունեց Երևանի «Արարատ»-ին: Նախորդ տուրի շրջանակում «Նոա»-ն ոչ-ոքի ավարտեց «Արարատ-Արմենիա»-ի հետ հանդիպումը: Հանդիպումն անցավ լարված իրավիճակում: Հանդիպման ընթացքում գլխավոր մրցավարը ցույց տվեց ինը դեղին և երեք կարմիր քարտ: Նույն մրցափուլում Երևանի «Արարատը» մրցակցի հարկի տակ պարտվեց խոշոր 0:6 հաշվով: «Նարնջագույնների» հետ խաղում «Արարատ»-ի կազմում` Արթուր Գրիգորյանը և Պատրիկ Վիկտոր Հանդզոնգոն վաստակեցին մեկական դեղին քարտ:
Հանդիպման մեկնարկում «Նոա»-ն տուգանային հարվածի իրավունք ստացավ, սակայն չկարողացավ օգտագործել իր պահը: Նշենք Սանդրո Պերկովիչի տղաները ավելի դանդաղ ֆուտբոլ են ցույց տալիս քան` «Արարատ-Արմենիա»-ի հետ հանդիպմանը:
Մեկնարկային քսան րոպեներին ունեցավ հինգ անկյունային հարվածի իրավունք, սակայն` Ալբերտ Սաֆարյանի տղաները ավելի շատ են մոտենում Օգնյեն Չանչարևիչի տուգանային հրապարակին: Մեկնարկային 27 րոպեների ընթացքում սերբ դարպասապահը երեք սեյֆ կատարեց, դա կարելի էր բացատրել` Սերգեյ Մուրադյանի և խաղընկերների պասիվությամբ: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ` «Արարատ»-ի ֆուտբոլիստ` Կլինտոն Դոմբիլան հեռացվեց խաղադաշտից, որից հետո անկյունայինի խաղարկումից հետո`Տակուտո Օշիման գրավեց` Ասել Անզիմատի Աբուդուի պաշտպանած դարպասը, որը չեղարկվեց` Զավեն Հովհաննիսյանի կողմից: Հայաստանի չեմպիոն/գավաթակրի տնային հանդիպումների անցկացման վայրի փոփոխությունը «Հանրապետական» մարզադաշտ պայմանավորված է Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի հանդիպումներով, որտեղ երևանյան ակումբը առաջին տուրի շրջանակում ուժերը կչափի խորվաթական «Ռեիկա»-ի հետ: Գոռ Մանվելյանը և ընկերները երկու րոպեի ընթացքում մի քանի հարված կատարեցին` «Արարատ»-ի դարպասին, սակայն գնդակը չհատեց դարպասային գիծը: Մինչ հիմնական ժամանակի ավարտը թիմերը չկարողացան գտնել միմյանց դարպասը տանող ճանապարհը, ավելացված ժամանակի առաջին երկու րոպեներին ընթացքում` «Արարատը» 11մ հարվածի իրավունք ընձեռեց «Նոա»-ին, որը անվրեպ իրացրեց` Գոռ Մանվելյանը: Ինչպես ասում են ախորժակը ուտելիս էր բացվում մեկ րոպե անց` Մաթեուս Այասը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Այսպիսով «Նոա»-ն երկրորդ խաղն անընդմեջ հանդիպումն ավարտում է հաղթանակով և 16 միավորով գլխավորում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» մեկ միավորով եզրափակում է այն: