Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը որոշել են հրաժարվել իրենց նոր մարզադաշտի գմբեթավոր տանիքից՝ դրա բարձր արժեքի պատճառով, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզադաշտի առկա տարածքը բավարար չէր ծածկ տեղադրելու համար։ Այնուհետև խնդիրներ առաջացան «Օլդ Թրաֆորդը» շրջապատող հողատարածքի սեփականատեր ընկերության հետ բանակցությունների ժամանակ։ Հողատերերը պահանջեցին 400 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում, որը մի քանի անգամ ավելի էր, քան «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների կողմից նախատեսված գումարը։
Մարտին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն տարածեց, որում հայտարարում էր 100,000 հանդիսատեսի տարողությամբ նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերի մասին: Ըստ ծրագրերի՝ հիմնական նորամուծություններից մեկը մարզադաշտից այն կողմ ձգվող հովանոցանման ծածկն էր: Այդ ժամանակ շատ երկրպագուներ քննադատում էին նախագիծը՝ ծածկերը համեմատելով «կրկեսային վրանի» հետ:
2024 թվականի փետրվարից «Մանչեսթեր Յունայթեդը» պատկանում է բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռատկլիֆին։ Նախկինում ակումբի բաժնետոմսերի միակ սեփականատերերը Ավրամ և Ջոել Գլեյզեր եղբայրներն էին։