SPORTSWORLD.AM

Մեսսիից հետո Լա Լիգայում երկու արգենտինացի է դարձել երեքից ավել գոլի հեղինակ

25 սեպտեմբերի 2025 | 17:12:03 | 185

Մադրիդի «Ատլետիկո»-ի արգենտինացի հարձակվող` Խուլիան Ալվարեսը երեք գոլ խփեց Իսպանիայի Լա լիգայի վեցերորդ մրցափուլի «Ռայո Վալեկանոյի» հետ մադրիդյան դերբիում։ Խաղն ավարտվեց «ներքնակներ պատրաստողների»  հաղթանակով (3:2): Ալվարեսը 2020 թվականից ի վեր երրորդ արգենտինացի ֆուտբոլիստն է, որը Լա լիգայի մեկ խաղում դարձավ  հեթ-տրիկի հեղինակ:

2020 թվականի փետրվարի 22-ին Լիոնել Մեսսին խփեց չորս գոլ «Էյբարի» դեմ խաղում 5:0 հաշվով հաղթանակի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր արգենտինացիների շարքում միայն Ալվարեսն ու Վալենտին Կաստելյանոսն են երեք կամ ավելի գրավել մրցակցի դարպասը։ «Լացիոյի» հարձակվող Տատին խփեց չորս գոլ 2023 թվականի ապրիլի 25-ին «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում 4:2 հաշվով հաղթանակի ժամանակ։

Ալվարեսը  «Ատլետիկո»-ի շարքերն համալրել է 2024 թվականի օգոստոսին։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին վեց խաղում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: