SPORTSWORLD.AM

Ռունին քննադատեց Ռաֆինյայի վերջնական տեղը

25 սեպտեմբերի 2025 | 12:13:18 | 143

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին դժգոհ էր 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից։ Մրցանակը շնորհվեց «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի թևային Ուսման Դեմբելեին ։ «Բարսելոնայի» բրազիլացի թևային Ռաֆինյան , ում Ռունին կարծում էր, որ արժանի է հաղթելու, զբաղեցրեց հինգերորդ տեղը։

 

«Սա ուղղակի կատակ է։ Ինչո՞ւ Ռաֆինյան զբաղեցրեց ընդամենը հինգերորդ տեղը, իսկ Վիտինյան՝ երրորդը։ Ի վերջո, հենց Ռաֆան էր, որ առաջնորդեց իր թիմին կարևոր պահերին, խաղաց սրտով ու հոգով և մեզ կախարդական երեկոներ պարգևեց։ Եթե նա արժանի չէ «Ոսկե գնդակին», ապա ի՞նչն է արժանի։ Կարծում եմ՝ նա արժանի էր առաջին տեղին», - Ռունիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

 

Նշենք, որ քվեարկության արդյունքում երկրորդից չորրորդ տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ Լամին Յամալ (Բարսելոնա)՝ երկրորդ, Վիտինյա (ՊՍԺ)՝ երրորդ, Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)՝ չորրորդ։

Անցած մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մասնակցել է 57 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 34 գոլի և  25 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսելոնայի» հետ Ռաֆինյան հաղթել է Լա լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: