Ֆաստեքս Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի հետաձգված խաղում «ՆՈԱ»-ն «Հանրապետական» մարզադաշտում տան տիրոջ կարգավիճակում ընդունեց Չարենցավանի «Վան»-ին:
Հանդիպման մեկնարկային տասը րոպեներին «Նոա»-ն երկու անկյունային հարվածի իրավունք ստացավ, սակայն վտանգավոր պահ չկարողացավ ստեղծել Հրայր Մկոյանի և խաղընկերների տուգանային հրապարակում: Այս թիմերի միջև խաղը հետաձգվել է` Սանդրո Պերկովիչի տղաների Եվրագավաթային հանդիպումներով պայմանավորված: Հանդիպման 24-րդ րոպեին` Գոռ Մանվելյանը և ընկերները ստացան 11մ հարվածի իրավունք, որը անվրեպ իրացրեց` Իմռան Ուլադ Օմարը ով Եվրոգավաթային շրջանում երևանյան ակումբի կազմում մրցակիցների ահ ու սարսափն էր: Մինչ ընդմիջում թիմերն որպես այդպիսին գրոհներ կկազմակերպեցին և առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսը Հայաստանի չեմպիոնը ավելի պասիվ մեկնարկեց, ունենալով գոլային դրվագներ, որոնց չորացնելու արդյունքում գործեց ֆուտբոլային չգրված օրենքը: Հանդիպման 74-րդ րոպեին չարենցանցիները կրկին 11մ հարվածի իրավունք վաստակեցին որտեղից չվրիպեց 31-ամյա Ալեֆը ով նախանցած մրցաշրջանում հանդես է եկել «Նոա»-ի կազմում: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը կրկին առաջ էր մղում իր թիմին հաշվի մեջ, որը բոսնիացի ֆուտբոլիստի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
Այսպիսով երևանյան ակումբը չորրորդ տուրի հետաձգված խաղում առավելության հասավ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմի նկատմամբ և 13 միավորով զբաղեցնում երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ «Վանը» ութ միավորով վեցերորդ տեղում է:Հավելենք, որ Արտյոմ Ավանեսյանը ծանր վնասվածքից հետո այսօր վերադարձավ կանաչ խոտածածկ: