SPORTSWORLD.AM

ՅԱՄԱԼ. ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՅԱԼ Է

23 սեպտեմբերի 2025 | 19:00:21 | 229

Կատալոնական «Բարսելոնայի»  հարձակվող` Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՊՍԺ-ի հարձակվող` Ուսման Դեմբելեին հաղթանակի կապակցությամբ ։

«Աստծո ծրագիրը կատարյալ է. «Դու պետք է բարձրանաս, որպեսզի հասնես գագաթնակետին»։ Ես ուրախ եմ երկրորդ անգամ նվաճել Կոպա գավաթը (մինչև 21 տարեկան լավագույն խաղացող – Championat-ի նշում) , և շնորհավորում եմ Ուսման Դեմբելեին մրցանակի և հիանալի մրցաշրջանի կապակցությամբ», - գրել է 18-ամյա ֆուտբոլիստը։

Յամալը զբաղեցրեց երկրորդ տեղը 2025 թվականի «Ոսկե գնդակի» համար քվեարկության արդյունքում։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 հանդիպման, դարձել 18 գոլի և  25 գոլային փոխանցման հեղինակ։ Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, որոնցում դարձել 35 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: